Կուբան մտադիր է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
ՄիջազգայինԿուբան մտադիր է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ սակայն Կուբայի ինքնիշխանության հանդեպ հարգանքի պայմանով: Նման հայտարարությամբ է հանդես եկել Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը՝ Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան բացման արարողության ժամանակ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռոդրիգեսը հայտարարել է, որ կառուցողական երկխոսության արդյունքում Կուբան մտադիր է գնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման եւ համագործակցության զարգացման ճանապարհով: Միաժամանակ նախարարը հայտնել է, որ այդ ճանապարհին Կուբան կարող է կանգնել մի շարք մարտահրավերների առաջ եւ պատրաստ է աշխատանքի արդյունքում լուծել ծագած խնդիրները:
«Շնորհիվ բացված դեսպանատների երկրները կշարունակեն զարգացնել մշակութային, տնտեսական, գիտական հարաբերություններ, կունենան համագործակցություն սպորտի ոլորտում, մարդկանց միջեւ շփումներ կլինեն»,- ասել է Ռոդրիգեսը` շնորհակալություն հայտնելով Օբամային, որ Կոնգրեսին կոչ էր արել հանել առեւտրային էմբարգոն կղզու վրայից: