Սուրուչի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է
ՄիջազգայինԹուրք-սիրիական սահմանին գտնվուղ Սուրուչ գավառում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Զոհվածներից 10-ն իգական, իսկ 21-ն արական սեռի ներկայացուցիչներ են: Ընդ որում, նրանցից 23-ը մահացել են ամիջապես դեպքի վայրում, իսկ մյուս 8-ը՝ բուժհաստատություններում: Հաղորդվում է, որ վիրավորների թիվը 103-ն է: Նրանց օգնելու համար դեռևս կա արյուն հանձնելու կարիք:
Քոբանիին օգնություն տրամադրելո