Հոնկոնգ-Վլադիվոստոկ չվերթի ինքնաթիռում իրարանցում առաջացրած ուղեւորին կապել են կպչուն ժապավենով
ՄիջազգայինՎլադիվոստոկից Հոնկոնգ ուղեւորվող օդանավի սրահում ուղեւորներից մեկն իրարանցում է առաջացրել, հաղորդում է «Վոստոկ Մեդիա»-ն:
Հաղորդագրությունում ասվում է, որ հարբած տղամարդուն, ով վիրավորել է մյուս ուղեւորներին, կապել են անվտանգության գոտիներով, կպչուն ժապավենով եւ պառկացրել միջանցքում:
Անցկացրած ստուգումից հետո երիտասարդին վարչական պատասխանատվության են ենթարկել խուլիգանության եւ հասարակական վայրերում հարբած հայտնվելու համար: