Սուրուչի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 32-ի
ՄիջազգայինԹուրքիայի Սուրուչ գավառում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, մեջլիս անցած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 32-ի:
Ավելի վաղ հաղորդվում էր 31 զոհի մասին, որոնցից 10-ն իգական, իսկ 21-ն արական սեռի ներկայացուցիչներ էին: Ընդ որում, նրանցից 23-ը մահացել են ամիջապես դեպքի վայրում, իսկ մյուս 8-ը՝ բուժհաստատություններում: Հաղորդվում է, որ վիրավորների թիվը 103-ն է: Նրանց օգնելու համար դեռևս կա արյուն հանձնելու կարիք:
Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցությանդաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում հուլիսի 20-ինելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Կա կարծիք, որպայթյունի հեղինակը 18-ամյա մահապարտ աղջիկ է եղել, ով հարել է ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»իսլամիստական կազմակերպությանը: