Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացն Իրանում քննարկել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցեր
ՄիջազգայինՍիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան հուլիսի 21-ին ժամանել է Իրան և հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջաուադ Զարիֆի և փոխնախագահ Հուսեյն Ամիր Աբդ ալ Լահյանի հետ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում քննարկվել է սիրիական հարցը: Նախարար Զարիֆը հաստատել է, որ ճգնաժամի լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհով կարգավորումն է՝ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի բանագնացն իր հերթին ընդգծել է, որ անհրաժեշտ է համատեղ ուժեորվ լուծել ճգնաժամը, և կարևորել է քայլերի ձեռնարկումը քաղաքացիների պաշտպանության համար:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Սիրիայի ճգնաժամի լուծման շրջանակներում շարունակում է շրջագայել և խորհրդակցություններ վարել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Դե Միսոտուրան իր խորհրդակցությունները սկսել է մայիսից՝ սիրիական կողմերի և հակամարտության հետ առնչվող պետությունների հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նա հանդիպումներ է ունեցել Թուրքիայում և քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ հարցեր: