Ուկրաինան Դեպարդիեին ազգային անվտանգության սպառնալիք է ճանաչել
ՄիջազգայինՈւկրաինայի Մշակույթի նախարարությունը դերասան Ժերար Դեպարդիեին ընդգրկել է արվեստի գործիչների այն «սեւ ցուցակում», որտեղ ընդգրկված են ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձինք: Այդ մասին հաղորդել է ֆրանսիական Ouest-France պարբերականը:
Ուկրաինական կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ արգելված են Դեպարդիեի մասնակցությամբ ֆիլմերի վարձույթը, իսկ նրա անունը չի թույլատրվում հիշատակել լրատվամիջոցներով: Նման որոշման պատճառ է դարձել դերասանի այն հայտարարությունը, որ ինքը «սիրում է Ռուսաստանն ու Ուկրաինան, որը հանդիսանում է Ռուսաստանի մի մաս», ինչպես նաեւ նրա հայտարարություններն ի աջակցություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հաղորդում է Lenta-ն:
2013թ-ի հունվարին Դեպարդիեն ՌԴ քաղաքացի է դարձել: Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ռուսական անձնագիր է ստացել: Դրանից հետո դերասանը բազմիցս խոսել է Պուտինին աջակցելու եւ հայտարարել Ռուսաստանի համար մեռնելու պատրաստակամության մասին: