Իրանը շուրջ 12 միլիարդ դոլար Է ստացել Ժնեւում ատոմի շուրջը ձեռք բերված համաձայնությունից հետո
ՄիջազգայինԹեհրանը 2013 թվականին Ժնեւի ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո շուրջ 12 միլիարդ դոլար Է ստացել պատժամիջոցների մեղմացման շնորհիվ, հաղորդել Է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի կառավարության մամուլի քարտուղարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թեհրանը եւ «վեցյակի» արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները 2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնեւում հասել են նախնական համաձայնության, ըստ որի Իրանը կկրճատի աշխատանքները միջուկային ծրագրի շրջանակներում, միջազգային փորձագետներին կտրամադրի հնարավորություն ավելի հանգամանալից ստուգումների համար, իսկ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կթուլացվեն:
«Ժնեւում ժամանակավոր համաձայնության հասնելուց հետո Թեհրանը 22 ամսվա ընթացքում ստացել Է շուրջ 12 միլիարդ դոլար եւ ոսկու որոշ ակտիվներ»,- հուլիսի 21-ին հայտարարել Է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Մոհամեդ Բագեր Նոբախտը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել Է Իրանի «Ալ Ալամ» հեռուստաալիքը:
Ավեի վաղ հաղորդվել Է, որ «վեցյակի» հետ համաձայնագրի հաջող կատարման դեպքում Իրանը կունենա ավելի քան 100 միլիարդ դոլար ստանալու հնարավորություն ավելի վաղ սառեցված հաշիվներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: