Աֆղանստանում 10 մարդ Է զոհվել պայթյունի հետեւանքո
ՄիջազգայինԱռնվազն 10 մարդ զոհվել եւ ավելի քան 30-ը տուժել Է Աֆղանստանի հյուսիս - արեւմուտքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հաղորդել Է Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական մամուլը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 22-ի առավոտյան Ֆարյաբի նահանգում: Պայթուցիկ սարքը գործողության մեջ Է դրել մահապարտ-ահաբեկիչն Ալամարի շրջանի մարդաշատ շուկաներից մեկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախնական տվյալներով՝ ահաբեկչի թիրախ են դարձել երկրի անվտանգության ուժերի աշխատակիցները:
Այս պահին տարածաշրջանում գործող ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Աֆղանստանի տարածքում գործում Է «Թալիբան» արմատական շարժումը: Կառավարական զորքերը մշտապես իրականացնում են գրոհայինների դեմ ուղղված հատուկ գործողություններ: Հաճախ այս դիմակայությունների զոհեր են դառնում խաղաղ բնակիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: