Սիրիական բանակը Զաբադանիում ահաբեկիչներին պատկանող թունել է ոչնչացրել
ՄիջազգայինՍիրիական բանակը Զաբադանիի շրջանում հուլիսի 22-ին ահաբեկչական կազմակերպություններին պատկանող 70 մետր երկարությամբ թունել է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, թունելը ձգվում էր Զաբադանիի դաշտավայրից դեպ ի Մդայա տարածք:
Սիրիական բանակը գործողություններն իրականցում է լիբանանյան «Հըզբոլլահի» աջակցությամբ: Համատեղ ուժերը զինյալների հետ թեժ բախումներից արդյունքում վերահսկողություն են հաստատել Զաբադանիի դաշտավայրի վրա: Ավելի վաղ ազատագրվել էին Քալլասա, Հասբա ճանապարհները:
Միևնույն ժամանակ բանակի ստորաբաժանումներից մեկը Կունեյտրայում մեծ վնասներ է հասցրել ծայրահեղականներին, սպանվել ու վիրավորվել են տասնյակ ահաբեկիչներ:
Հասաքեում իրականացրած ռազմական գործողությունների ընթաքում «Իսլամական պետության» վերջին թաքստոցներն են ոչնչացվել Ղույրան թաղամասում: Բախումներ են ընթացել նաև Նաշուա թաղամասում, վնասազերծվել են տասնյակ պայթուցիկ սարքավորումներ:
Ավելի վաղ ռազմական գործողությունների ընթացքում ամբողջովին ազատագրվել էր Բակին բլուրը, Շամ ճանապարհը, որը համարվում է ահաբեկիչների տարածման ամենակարևոր ուղիներից մեկը: Լիբանանյան և սիրիական ուժերի ռազմական գործողություները Զաբադանիում սկսվել են հուլիսի 4-ից: