Թբիլիսիում ցուցարարները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին
ՄիջազգայինԱդրբեջանում ազգային մամուլի օրը՝ հուլիսի 22-ին, Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան առջեւ «Ազատություն ձերբակալված լրագրողներին» կարգախոսով բողոքի ակցիա է անցկացվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, Facebook-ի իր էջում գրառել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլըն:
Նրա խոսքով` Թբիլիսիում ակցիային մասնակից ադրբեջանցի լրագրողները պահանջել են ազատ արձակել իրենց գործընկերներին, որոնք գտնվում են Ադրբեջանի բանտերում: Ակցիայի մասնակիցները ձեռքներին «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ լոզունգներ եւ ձերբակալված լրագրողների դիմանկարներ են բռնել: