Դոնալդ Տուսկը Բաքվում խոսել է մարդու իրավունքներից
ՄիջազգայինԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով այցով գտնվում է Ադրբեջանում, Բաքվում նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նրա հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանների հետ կապված հարցեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Տուսկն ասել է. «Մենք հատուկ կարեւորություն ենք տալիս մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին: Եվրամիությունը գտնում է, որ քաղաքացիական հասարակությունը երկրի կայունության եւ բարգավաճման հիմքն է: Մենք այստեղ քննարկել են մարդու իրավունքների պաշտպանների հետ կապված խնդիրը: Մի շարք դեպքերի շուրջ կարծիքներ ենք փոխանակել: Գտնում եմ, որ դա կարող է մեր փոխա դարձ արդյունավետ համագործակցությանը ծառայող հարց դառնալ»:
Նշենք, որ միջազգային եւ ադրբեջանական բազմաթիվ կազմակերպությունների տվյլաներով` ներկայում Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 100-ի: