40 իտալացիներ ձերբակալվել են ապօրինի խաղատների բիզնեսի դեմ պայքարի շրջանակում
ՄիջազգայինԱյսօր Իտալիայի հարավային Կալաբրիայի շրջանում ապօրինի խաղային բիզնեսի դեմ պայքարի հատուկ գործողություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդել է Corriere della Sera թերթը՝ ձերբակալվել է 41 մարդ, առգրավվել է մոտ 2 մլրդ եվրոյի ունեցվածք:
Ըստ պարբերականի տվյալների՝ 28 մարդ բանտ է ուղարկվել, եւս 13-ը տնային կալանքի տակ է գտնվում:
Լայնամասշտաբ օպերացիայի արդյունքում առգրավվել է ունեցվածք եւ սառեցվել է 11 օտարերկրյա ու 45 իտալական ընկերությունների բաժնետոմսեր, որոնք զբաղվել են խաղատների բիզնեսով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ մաֆիայի կողմից կառավարվող ապօրինի խաղային բիզնեսը լայնորեն տարածված է Իտալիայում եւ մասնավորապես հարավային շրջաններում: Ըստ որոշ գնահատականների՝ դրա շրջանառությունը հասնում է տարեկան 23 մլրդ եվրոյի: