Հալեպի շրջանում ռմբակոծություններից մոտ 20 մարդ է զոհվել
ՄիջազգայինՀին Հալեպում մոտ 20 մարդ է զոհվել հրթիռակոծության հետևանքով: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, սիրիացի ակտիվիստների տեղեկացմամբ՝ տասնյակ վիրավորներ են գրանցվել: Հրթիռներն ընկել են Շաաբի թաղամասում: Ավելի քան 30 շինություններ են փլվել, որոնց տակ տասնյակ մարդիկ են մնացել:
Ավելի քան 8 ժամ շարունակվել են բախումները Ֆաուա և Քաֆրիա գյուղաքաղաքների մեձրակայքում՝ Սիրիայի պաշտպանական ուժերի և «Ջաբհա ան Նուսրա»-ի միջև: Գյուղաքաղաքներում հիմնական բնակիչներրը շիաներ են:
Մյուս կողմից՝ սիրիական ռազմական օդանավերը ռմբակոծել են Իդլիբի արևմուտքում գտնվող Ջիսր Շուղուր քաղաքի շրջանները, ինչի հետևանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել: