ԵՄ-ն ստեղծել Է Ռազմավարական ներդրումների եվրոպական հիմնադրամը
ՄիջազգայինԵվրամիությունը պաշտոնապես գործարկել Է 315 միլիարդ եվրոյի Ռազմավարական ներդրումների եվոպական հիմնադրամը: Հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը Բրյուսելում ստորագրել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, Եվրահանժնաժողովի ղեկավարի տեղակալ Յուրկի Կատայնենը եւ Եվրոպայի ներդրումային բանկի նախագահ Վեռներ Հոյերը:
Համաձայնագիրը բաղկացած Է երեք փաստաթղթերից, որոնք կանոնակարգում են հիմնադրամի կառավարումը, դրա ֆինանսավորման եւ հաշիվների օգտագործման կարգը:
Հիմնադրամն ստեղծվել Է Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահ Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ՝ որպես միջոց Եվրոպայի հետճգնաժամային վերականգնման համար: Հիմնադրամը պետք Է ներդրումներ ապահովի Եվրոպայում ռազմավարական Էներգետիկական, տրանսպորտային եւ Էլեկտրոնային-թվային ենթակառուցվածքի ստեղծման, կրթության եւ հետազոտությունների առանձին ուղղությունների զարգաման, նորաստեղծական, Էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացման բնագավառի նախագծերի համար, ինչպես նաեւ ենթադրում Է այնպիսի ծրագրերի ֆինանսավորում, որոնք նպատակամղված են փոքր գործարարության օժանդակմանը:
Այսօրվա դրությամբ Եվրամիության 28 երկրներից 8-ը՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուգրը, Իսպանիան, Լեհաստանը, Սլովակիան, Բուլղարիան, արդեն հայտարարել են այս հիմնադրամ փող մուծելու պատրաստակամության մասին: Լոնդոնը խոստացել Է մուծել ամենամեծ գումարը՝ 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 8,5 միլիարդ եվրո), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: