Հունաստանի խորհրդարանն ընդունել Է օրենք, որն անհրաժեշտ Է վարկատուների հետ բանակցություններ սկսելու համար
ՄիջազգայինՀունաստանի խորհրդարանը հուլիսի 23-ին ընդունել Է երկրորդ օրենքը, որն անհրաժեշտ Է առաջիկա շաբաթներին մոտավորապես 86 միլիարդ եվրոյի երրորդ վարկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջը միջազգային վարկատուների հետ բանակցություններ սկսելու նպատակով, ծրագիր, որը նախատեսված Է երեք տարվա համար, տեղեկ ացնում Է «Արմենպրես»-ը: Օրենքը նախատեսում Է փոփոխություններ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
Հուլիսի 16-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել Է առաջին օրենքը, որտեղ վավերացվել Է եվրոգոտու՝ հուլիսի 12 – 13-ի գագաթնաժողովի որոշումը, փոփոխություններ են մտցվել հարկային օրենսդրությունում:
Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակալոտոսի խոսքով՝ այս երկու օրենքների ընդունումը, որոնք վարկատուներն առաջադրել են որպես նախնկան պայմաններ, հնարավորություն Է ընձեռում «ուրբաթ օրը (հուլիսի 24-ին) գործընկերների հետ կրիտիկականորեն կարեւոր բանակցություններ սկսելու խոշոր համաձայնագրի վերաբերյալ (երրորդ վարկային ծրագրի շուրջը), որոնք ետք Է ավարտվեն մինչեւ օգոստոսի 18 – 20-ը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: