Իրանցի այլախոհները հայտարարել են Թեհրանում ավելի քան 200 ուսուցիչների ձերբակալման մասին
ՄիջազգայինԻրանցի ընդդիմադիրներն Իրանի դիմադրության ազգային խորհրդիրց (NCRI) հայտարարել են ավելի քան 200 ուսուցիչների ձերբակալման մասին Թեհրանում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում, հաղորդել Է Reuters գործակալությունը:
«Թեհրանում ուսուցիչների բողոքի հավաքույթի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել Է 200-ի»- մեջբերում Է գործակալությունը խորհրդի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընդդիմադիրների պնդմամբ՝ ակցիան ցրվել Է ուժի գործադրմամբ:
Հուլիսի 22-ին շուրջ 2 հազար ուսուցիչներ են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝պահանջելով Իրանի բանտերից ազատ արձակել իրենց գործընկերներին եւ քաղաքական ակտիվիստներին, ասված Է խորհրդի հաղորդագրության մեջ:
Իրանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել ակցիայի անցկացումն ու ցրումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: