Մեծ Բրիտանիայում եպիսկոպոս Է ձեռնադրվել թեմի առաջնորդ առաջին կինը
ՄիջազգայինՌեյչել Թրեւիկը դարձել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երրորդ կինը, որը եպիսկոպոս Է ձեռնադրվել, եւ առաջին կինն, ում վսահվել Է գլխավորել թեմը:
52-ամյա Թրեւիկի ձեռնադրումը կայացել Է հուլիսի 22-ին Գլոսթերում, որի թեմն Էլ նա կգլխավորի: Արարողությունը գլխավորել Է Քենտրբերիի արքեպիսկոպոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սա ոգեշնչող Է եւ վախեցնող® Ես ցանցանում եմ լինել նա, ով լավ հարաբերություններ Է ստեղծում մարդանց միջեւ, ով լսում եւ կարեկցում Է նրանց հույսերն ու ապրումները»,- մեկնաբանել Է Թրեւիկն ինքը:
Անգլիայի եկեղեցին կանանց եպիսկոպոսության մասին օրենքը պաշտոնապես ընդունել Է 2014 թվականի նոյեմբերի 17-ին, երբ գլխավոր սինոդն անցկացրել Է ամփոփիչ՝ ադեն զուտ ձեւական քվերակությունը Church House-ում՝ Անգլիայի եկեղեցու գլխավոր վարչությունում Լոնդոնի Վեստմինստերի շրջանում:
Կանանց սկսել են քահանայի աստիճան ձեռնադրել տակավին 1994 թվականին, բայց բարձրագույն եկեղեցական պաշտոններ զբաղեցնել նրանք մինչ օրս չԷին կարող, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: