Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել շուրջ 20 մարդ
ՄիջազգայինԲաղդադի հարավում գտնվող Բիաա շրջանում՝ շիական շուկայի մերձակայքում, հուլիսի 22-ի երեկոյան ականապատ մեքենայի պայթյունից շուրջ 20 մարդ զոհվել, ևս 31-ը վիրավորվել է:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ երկու ականապատ մեքենա ներ են պայթել, որոնիցի մեկը Շաաբ շրջանում՝ Բաղդադի հյուսիս-արևելքում, իսկ մյուսը՝ ոստիկանական հինգերերոդ շրջանում:
Նախորդ օրվա ահաբեկչության զոհ էր դարձել 21 մարդ: Շարունակվում են ռազմական գործողություններն ԻՊ-ի դեմ Անբար, Սալահ ադ Դին նահանգներում:
Հունիսին ԻՊ-ի ահաբեկչությունների և ահաբեկիչների հետ բախումների զոհ է դարձել 1466 մարդ, ավելի քան 1600-ը վիրավորվել է: