ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում երեք շրջան են տարահանում անտառային հրդեհի պատճառով
ՄիջազգայինԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները հուլիսի 23-ին ստորագրել են կարգադրություն՝ անտառային հրդեհի պատճառով Բերիեսայի ջրամբարից դեպի հարավ - արեւելք ընկած երեք շրջանների բնակիչների շտապ տարահանման մասին: Ինչպես հաղորդել Է ABC հեռուստաալիքը, ներկայումս սպառնալիքը պահպանվում Է 200 տների եւ կառույցների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրդեհի Էպիկենտրոնը գտնվում Է նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյից 60 կիլոմետր դեպի արեւմուտք: «Հրդեհն սկսվել Է անցած չորեքշաբթի եւ այժմ զբաղեցնում Է 2,7 հազար հեկտար մակերես: Այվում են չոր անտառն ու թփուտները»,- հաղորդել հեռուստաալիքը: Կրակի դեմ պայքար են մղում շուրջ 1,3 հազար հրշեջներ, սակայն իրադրությունը վերահսկողության տակ վերցնելուն նրանց խանգարում Է ուժեղ քամին:
Իշխանությունների պահանջով հարկադրված են իրենց տները լքելու Քոլդ Քենիոնի, Միքս Քենիոնի եւ Քուիել Ռիջի շրջանների բնակիչները: Ինչպես հաղորդել Է KTLA հեռուստաալիքը, կրակը տարածվում Է նաեւ Բերիեսայի ջրամբարից դեպի հարավ - արեւմուտք եւ սպառնում Է Նապայի օկրուգի խաղողի այգիներին: Հենց այստեղի պտուղներից են արտադրվում կալիֆոռնիական գործնականում բոլոր հռչակավոր գինիները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: