Ադրբեջանում ոստիկանը գողության վրա բռնվել է
ՄիջազգայինԲաքվում ոստիկանության աշխատակիցը խանութում գողության վրա բռնվել է:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը, Բաքվի AF Center առեւտրային կենտրոնում գործող Irobot ընկերության խանութում որպես հաճախորդ ներս մտած Գուբայի շրջանի ոստիկանական բաժանմունքի աշխատակից Ֆարիդ Ալիուը մեղադրվում է ապրանք գողանալու մեջ:
Վաճառողը տեսախցիկով նկատել է, որ ոստիկանը դարակի վրայից համակարգչային մաս է գողացել: Նա անմիջապես հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ 102 ծառայությանը:
Նախարարության մամուլի ծառայության բաժնի ղեկավար Օրխան Մանսուրզադեն ԶԼՄ-ներին հայտնել է, որ ընկերության բողոքի հետ կապված Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունում հետաքննություն է սկսվել: