ԻԼԻՊ-ը նոր ուժեր է կենտրոնացնում Թուրքիայի հետ սահմանին
ՄիջազգայինԹուրք-սիրիական սահմանին լարվածությունը Թուրքիայի ու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև շարունակում է ավելանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլլիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ ԻԼԻՊ-ի անդամները հուլիսի 23-ին տեղի ունեցած դեպքերից հետո մեծ թվով ուժեր են կենտրոնացնում Թուրքիայի հետ սահմանին:
Թուրք-սիրիական սահմանին լարվածությունը սկսվել էր, երբ հուլիսի 23-ին Սիրիայի հետ սահմանին թուրք սահմանապահների և իսլամիստների բախման հետևանքով զոհվել էր թուրք ենթասպա Յալչըն Նանեն:
Կատարվածից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անվտանգության խորհրդի նիստ էր գումարել, ինչից հետո օդ բարձրացած թուրքական ռազմական F-16 ինքնաթիռները ռմբակոծել էին ԻԼԻՊ-ի հենակետերը: Թուրքական կողմի գործողությունների հետևանքով, համաձայն թուրքական ԶԼՄ-ների, զոհվել էր 35 ԻԼԻՊ-ական: Թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից իրականացված գործողությունն անվանվել էր սպանված թուրք զինծառայող Յալչըն Նանեի անունով: