Իտալիայում հրանյութերի գործարանում պայթյուններ են որոտացել. կան զոհեր
ՄիջազգայինՀարավիտալիական Ապուլիա շրջանի Մոդունյո քաղաքի հրանյութերի Bruscella գործարանի տարածքում պայթյուն է որոտացել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, TG-24 տեղեկատվական հեռուստաալիքը հաղորդել է, որ զոհվել է չորս աշխատող, և ևս երեքը վնասվածքներ են ստացել:
Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Արդյունքում սկսվել է ուժեղ հրդեհ, որից հետո որոտացել է ևս մի քանի պայթյուն: Պատահարի վայր են ժամանել հրշեջները, ժանդարմներն ու փրկարարները:
Մոդունյոյի քաղաքապետարանի տվյալներով՝ գործարանում սովորաբար 10 մարդ է աշխատում: Այս պահին ընթանում են ևս երեք աշխատողների որոնման աշխատանքներ: