Անհայտ անձինք կրակել են թուրքական ռազմական ինքնաթիռների ուղղությամբ
ՄիջազգայինԴիարբեքիրում օդ բարձրացած թուրքական ռազմական F-16 տեսակի ինքնաթիռները կրակահերթի են ենթարկվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անհայտ անձինք սկսել են կրակել թուրքական ռազմական ինքնաթիռների վրա, սակայն դրանք չեն վնասել: Թուրք իրավապահ մարմինները գործողություններ են սկսել` պարզելու համար կրակող անձանց ինքնությունը: