Թուրքիայում PKK-ի գործողություններից 9 ոստիկան է վիրավորվել
ՄիջազգայինԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) Դիարբեքիրում և Շեմդինլիում հարձակում է գործել ոստիկանության վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Շեմդինլիում ոստիկանական մեքենայի մեջ քուրդ զինյալներն ինքնաշեն նռնակ են նետել, ինչի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է, ընդ որում նրանցից մեկի վիճակը ծանր է:
Դիարբեքիրում ևս քուրդ զինյալները ձեռագործ ռումբ են նետել անվտանգության վարչության հարակից այգում, ինչի հետևանքով 7 ոստիկան վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Թուրքիայի ոստիկանությունը հարձակվողների ինքնությունը պարզելու և նրանց ձերբակալելու նպատակով լայնածավալ աշխատանքներ է սկսել: