Բրիտանիայում պայթյունակայուն «ճամպրուկ» են ստեղծել ինքնաթիռների համար
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի գիտնականները հատուկ «ճամպրուկ» են ստեղծել օդանավերի համար, որը պայթյունակայուն է:
«Դոժդը» հայտնում է, որ Fly-Bag անվանումով «ճամպրուկը» հատուկ փափուկ կոնտեյներ է, որն ունակ է պաշտպանել օդանավերը ուղեբեռների բաժնում պայթյունների դեպքում:
Նորույթը նաև փորձարկվել է Սայրենսեստեր քաղաքի Քոսթվոլդ օդանավակայանում: աստիճանաբար ավելացնելով պայթուցիկ նյութերի քանակը` գիտնականները մի քանի պայթեցում են իրականացրել օդանավերի ներսում:
Fly-Bag-ի առկայության ժամանակ ինքնաթիռի «շրջակարը» չի վնասվել, այն դեպքւոմ, երբ ներսում գրեթե ամեն ինչ ոչնչացվել է:
Fly-Bag-ը ստեղծողները կարծում են, որ իրենց առաջարկով հետաքրքրված կլինեն աշխարհի բոլոր ավիաընկերությունները: