«Իսլամական պետության» ահաբեկիչներն աշխատում են Թուրքիայի քաղաքապետարաններում
Միջազգայինnews.am-ը գրում է.
Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամ 50 թուրքեր աշխատում են այն քաղաքապետարաններում, որտեղ քաղաքապետերն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներն են:
Թուրքական Taraf պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ եւ Եվրոպայի հատուկ ծառայությունների տված հետախուզության տվայլներն իրացրած թուրքական անվտանգության ուժերը եւս համոզվել են, որ «Իսլամական պետություն» խմբավորմանը միացած եւ Սիրիայում որոշ ժամանակ կռված Թուրքիայի մոտ 50 քաղաքացիներ երկիր վերադառնալուց հետո որպես պետական ծառայող աշխատանքի են անցել քաղաքապետարաններում:
Նշվում է, որ հիշյալ անձիք աշխատում են այն քաղաքապետարաններում, որտեղ քաղաքապետերը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներն են: