Թուրքիայում ինտերնետը կաթվածահար վիճակում է
Միջազգայինnews.am-ը գրում է.
Թուրքիայի տարածքում հուլիսի 25-ի վաղ առավոտից խնդիրներ են առաջացել ինտերնետ հասանելության հետ կապված:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Ilkehaber կայքը, Թուրքիայի տարածքում ինտերնետից օգտվողները բողոքում են, որ չեն կարողանում մուտք գործել կայքեր, այդ թվում սոցկայքեր:
Տարբեր պրոքսի սերվերներով սոցկայքեր մտած թուրք օգտատերերն իրենց զայրույթն ու բողոքն են հայտնել իշխանությունների դեմ: