Քամերունում մահապարտ-ահաբեկչուհին բարում պայթեցրել է իրեն
Միջազգայինnews.am-ը գրում է.
Քամերուհի հյուսիսային Մարուա քաղաքում հուլիսի 25-ին հարձակման հետեւանքով 19 մարդ է զոհվել, եւս 62 հոգի վիրավոր է: Մահապարտ-ահաբեկչուհին բարում պայթեցրել է իրեն: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ռազմական իշխանություններին:
Ահաբեկչությունն իրականացվել է երեկոյան, երբ հաստատությունը լեցուն է եղել: Տեղի բնակիչները նշում են 30 զոհի մասին, սակայն պաշտոնական տվյալները դա չեն հաստատում:
Սա Քամերունում վերջին շրջանում իրականացված առաջին ահաբեկչությունը չէ: Հուլիսի 13-ին էլ երկու մահապարտներ իրենց պայթեցրել էին Ֆոտոկոլ քաղաքում: Առաջին ահաբեկիչն իրեն դարձյալ պայթեցրել էր լեփ-լեցուն բարում:
Հարձակումների կազմակերպման մեջ կասկածում են «Իսլամական պետության արեւմտա-աֆրիկյան գավառ» (ISWAP) խմբավորմանը, որը մինչեւ վերջերս հայտնի էր «Բոկո Հարամ» անունով: