Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին տեղափոխել են Ռոստովի քննչական մեկուսարան
ՄիջազգայինՈւկրաինայի քաղաքացի Նադեժդա Սավրենկոյին տեղափոխել են Ռոստովի մարզի քննչական մեկուսարան: Այս մասին տեղեկացրել է Քրեակատարողական դաշնային ծառայության մարզային վարչության մամուլի քարտուղար Բորիս Մարուխյանը:
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովան «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է, որ Սավչենկոն տեղափոխվել է Նովոչերկասի №3 քննչական մեկուսարան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշանակվել էր ռուսաստանցի լրագրողների սպանությանը մասնակցության մեջ մեղադրվող ուկրաինական նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյի քրեական գործով նախնական լսումների օրը: Ըստ այդմ, գործով նախնական դռնփակ լսումները կայանալու են հուլիսի 30-ին, ժամը 11-ին: