Սպիտակ տունը ՔԱԿ-ին ահաբեկչական կազմակերպություն է կոչել
Միջազգայինnews.am-ը գրում է.
Սպիտակ տանը հայտարարել են, որ Քրդական աշխատավորական կուսակցությունն (ՔԱԿ) «ահաբեկչական կազմակերպություն» են համարում:
Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան իշխանությունները նաեւ սատարում են «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում թուրքական իշխանությունների ջանքերը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հաստատել էին տեղեկությունը, որ թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերի ուղղությամբ: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքով, Թուրքիայի զինվորականները նաեւ հարվածներ են հասցրել Սիրիայում վերգետնյա թիրախներին՝ «Իսլամական պետության» զինյալներին ոչնչացնելու համար: