Դեպի Մոսկվա ուղևորվող սրահի հերմետիկությունը խախտվել է
ՄիջազգայինՍամարայից Մոսկվա ուղևորվող Boeing ուղևորատար ինքնաթիռի սրահի հերմետիկությունը խախտվել է,- հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Վնուկովո» օդանավակայանում ենթադրյալ վայրէջքից 20 րոպե առաջ օդանավի հրամանատարը հաղորդել է ինքնաթիռի հերմետիկության խախտման մասին:
Արդյունքում որոշում է կայացվել 7000 մետր բարձրությունից մինչև 3000 մետր իջնելու մասին»,-հաղորդել է աղբյուրը:
Նշվում է, որ ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Մոսկվայում: Ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմը չեն տուժել: