Ուկրաինայում ինքնասպան է գործել «Ազով»-ի հրամանատարներից մեկը
ՄիջազգայինՈւկրաինական «Ազով» կամավորական ջոկատի հրամանատարներից Յարոսլավ Բաբիչին կախված են գտել: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Գերագույն ռադայի պատգամավոր, «Ազով»-ի նախկին մարտիկ Դմիտրի Լինկոյին:
Միջադեպի մասին Լինկոն գրել է Facebook-ի իր էջում:
«Այսօր կախված վիճակում հայտնաբերել են «Ազով»-ի իրավաբանական բաժնի ղեկավար Յարոսլավ Բաբիչին»,- գրել է Լինկոն: