Օբաման Քենիայում լիպալա Է պարել
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Քենիա կատարած այցի ընթացքում պարել Է լիպալա՝ պար, որը հատուկ գրվել Է Աֆրիկայի այս երկրում հանրաճանաչ Sauti Sol խմբի սինգլներից մեկի համար: Ինչպես տեղեկացնում Է “Արմենպրես”-ն, այս մասին հաղորդել Է People-ը:
Ամերիկայի ղեկավարը պարին Է միացել ընդունող կողմի անունից տրվող պետական ճաշկերույթի ժամանակ: Նաեւ լիպալա են պարել նրա քենիացի պաշտոնակից Ուխուրու Քենիատան՝ տիկնոջ հետ, մյուս պաշտոնյաները եւ Միացյալ Նահանգների նախագահի խորթ քույրը՝ Աումա Օբաման:
Քենիա կատարած երկօրյա այցի շրջանակներում, բացի պաշտոնական բանակցություններին եւ միջոցառումներին մասնակցելուց, Օբաման այնուամենայնիվ հանդիպել Է իր հարազատների հետ (մինչեւ ուղեւորությունն սկսվելն Սպիտակ տանն ասում Էին, թե նա այդպիսի պլաններ չի ունեցել): Ազգականների թվում եղել Է, մասնավորապես, տարեց Սռա մայրիկը՝ նախագահի այժմ հանգուցյալ հոր խորթ մայրը, որին Օբաման, դիմելով նրան, տատիկ Է անվանել: