Իրանը երկու ատոմակայան կկառուցի երկրի հարավում
ՄիջազգայինԻրանը պլանավորում Է երկու ատոմային Էլեկտրակայան կառուցել երկրի հարավում, հայտարարել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բուշիրի հարավային նահանգում Էլեկտրակայանների կառուցման նախագիծը նախատեսված Է երեք – չորս տարվա համար, դրա արժեքը կազմում Է շուրջ 10 միլիարդ դոլար, շուրջ 15 հազար տեխնիկ-մասնագետներ կներգրավվեն աշախատանքում, հաղորդել Է Սալեհի խոսքը Իրանի Press TV հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Չինաստանը եւ Իրանը համաձայնություն են ձեռք բերել Իրանի հարավի Մաքրանի ափամերձ գոտում երկու նոր ատոմային կայանների կառուցման շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: