Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»


ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդությունը ճնշման է ենթարկվում

Միջազգային

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Հ.Յ.Դ. Ֆրանսիայի երիտասարդական կազմակերպության «Նոր Սերունդ»-ի կենտրոնական վարչության բոլոր ադամներին ՀՅԴ-ն հեռացրել է: Երիտասարդները, փաստացի համաձայն չեն դրան և իրենց բողոքն են արտահայտել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երիտասարդներն այդ կապակցությամբ հաղորդագրություն են տարածել, որը հրապարակվել է հուլիսի 23-ին, Փարիզում: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայկական դատը ա՛լ չի յառաջդիմեր: Հայկական ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչումով, Թուրքիոյ հողին վրայ մեր ընկերներու պայքարով եւ Հայաստանի մէջ ընկերա-տնտեսական շարժումով յատկանշուող խորհրդանշական այս տարին, նոր մարտահրաւէրներ բացաւ մեր պայքարին համար:

Անշուշտ որ հայկական ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչումը մեզի' մեր պայքարը ծանօթացնելու առիթը տուաւ. սակայն առանց հիմնական խնդիրները արծարծելու: Ի՞նչ կը պահանջենք թրքական պետութենէն: Ի՞նչ վիճակի մէջ է հակաժխտողական օրէնքը: Ո՞ւր հասաւ ցեղասպանութեան ոճիրին հատուցման գործընթացը եւ հայկական գոյքերու վերադարձը: Կը ցաւինք որ միայն յիշելու գործընթացը եւ զոհի հոգեբանութիւնը վերի հարցերուն լուծումներ չի տար: Միայն ցեղասպանութեան ոգեկոչումով սահմանափակուելով հայ ժողովուրդը իր պայքարի բաղադրիչներէն եւ ապագայէն կը զրկուի:

Դժբախտաբար սփիւռքի կազմակերպութիւնները ա՛լ պայքարը լքած են: Իսկ մենք հեռացուեցանք, որովհետեւ կ'ուզէինք մեր դատի պատգամը ուժգնօրէն արտայայտել:

Մենք Հ.Յ.Դ. Ֆրանսայի երիտասարդական կազմակերպութիւնը՝ Հ.Յ.Դ. Նոր Սերունդի կեդրոնական վարչութիւնս, որ ընտրուած ենք մեր անդամներու կողմէ, կատարելապէս գիտակցելով մեր արարքին, այսօր վերջ կու տանք լռութեան: Հ.Յ.Դ. Ֆրանսայի Կեդրոնական Կոմիտէն, Նոր Սերունդի մէջ մեր ունեցած պաշտօններուն վերջ տուաւ եւ շտապ կերպով նոր "կեդրոնական վարչութիւն" մը նշանակեց: Ո՛չ թէ անդամներու, այլ Հ.Յ.Դ.ի կողմէ կատարուած այս նշանակումը, մեր երիտասարդական կազմակերպութեան ժողովրդավարական աւանդութեան անտեսումն է: Հայաստանի համար մեր ուզած ժողովրդավարութիւնը մեր կազմակերպութեան համար ալ կ'ուզենք:

Ահաւասիկ մեր հեռացման պատճառ հանդիսացող քանի մը պարագաներ՝
Հ.Յ.Դ.ի հակաժողովրդավարական ընթացքէն զատ - որուն զոհը եղանք - այսօր մեր արտայայտուելուն մէջ քաղաքական պատճառներ ալ կան: Թուրքիոյ մէջ "Նոր Զարթոնք"ի հայ գործիչները, "Քամփ Արմէն" որբանոցը հայ ժողովուրդին վերադարձնելու համար կը պայքարին: Հ.Յ.Դ.ն մեզի արգիլեց որ իրենց աջակցինք: Ան մեզի արգիլեց նաեւ, որ Հայաստանի ժողովրդավարական շարժումին աջակցինք: Մենք իբր Ֆրանսայի պայքարող երիտասարդութիւն, կը խորհինք թէ, լռակեաց չենք կրնար մնալ երբ Թուրքիոյ եւ Հայաստանի հայ երիտասարդութիւնը արդարութիւն եւ ազատութիւն պահանջելու համար ոտքի ելած են:

Ինչպէ՞ս որակել, տեղւոյն վրայ, Թուրքիոյ մէջ պայքարող մեր ընկերներուն աջակցելու այս արգելքը:

Դեռ աւելին՝ Հ.Յ.Դ.ն, 2 մարտ 2015ին Թուրքիոյ Փարիզի դեսպանին վրայ "կեղծ արիւն" նետող եւ այս արարքին պատճառով ֆրանսական դատարանի մէջ դատուող, մեր ընկերներէն պահանջեց որ ներողութիւն խնդրեն Ֆրանսայի մէջ Թուրքիոյ ներկայացուցիչէն, որպէսզի "այս խնդիրը շատ աղմուկ չհանէ": Մեզի, հայ դատի պայքարող գործիչներուն համար, մեր ժողովուրդի ցեղասպանութեան եւ անոր ժխտման պատասխանատու պետութեան ներկայացուցիչէն ներողութիւն խնդրելը դաւաճանութիւն է: Մենք ոեւէ ձեւով ներողութիւն պիտի չխնդրենք. նոյնիսկ եթէ Հ.Յ.Դ.ն մեր վրայ ճնշում բանեցնէ:

Հ.Յ.Դ.ի Համաշխարհային Բիւրոյի անդամ եւ երկար տարիներ Հ.Յ.Դ. Ֆրանսայի ղեկավար եղած Ֆրանք Փափազեանի եւ Ֆրանսուա Հոլանտի անձնական յարաբերութիւնը - որ զուտ խորհրդանշական մի քանի արդիւնքներ տուաւ - արդեօ՞ք աւելի կ'արժէ քան Հ.Յ.Դ.ի քաղաքական գիծը:

Ինչպէ՞ս կարելի է յանդգնիլ, մեզմէ' հայ դատի գործիչներէն պահանջել որ թուրք ներկայացուցիչէ մը ներողութիւն խնդրենք:

Հրանդ Մարգարեան Հ.Յ.Դ. Համաշխարհային Բիւրոյի նախագահը, արդեօ՞ք տեղեակ էր Հ.Յ.Դ. Համաշխարհային Բիւրոյի անդամ եւ Հ.Յ.Դ. Ֆրանսայի Կեդրոնական Կոմիտէի ղեկավար Ֆրանք Փափազեանի վարմունքէն. եւ արդեօ՞ք համաձայն է:

15 տարիէ ի վեր Հ.Յ.Դ. Ֆրանսան, դաշնակցական գործիչներու հեռացումով, Հայ Դատի Պաշտպան Յանձնախումբի կառոյցի լուծարման պատճառով եւ 2002-2004ին, Եւրոպայի մէջ հայ դատի խորհրդանշական անձնաւորութիւններու ձայնը կտրելով քայքայումի կ'ենթարկուի: Կարեւոր է որ նոյնպէս նշենք թէ Հ.Յ.Դ.ի ղեկավար մարմինները պայքարի առաջին գիծի վրայ գտնուող երիտասարդութիւնը հալածեցին: Նկատելի է որ Հ.Յ.Դ.ի ղեկավարները կը փափաքին մտաւորականներու, պայգարող գործիչներու եւ երիտասարդներու կենդանի կարոյցները տկարացնել:

70 տարի առաջ, Նոր Սերունդը Շաւարշ Միսաքեանի կողմէ հիմնուեցաւ: Ան կ'ըսէր՝
“Երիտասարդութիւնը եթէ շարժում է, եթէ թարմութիւն եւ ուժ է, ամէնէն առաջ ինք պիտի ջանայ արժեցնել այդ շնորհները: Եթէ որեւէ խմբակցութիւն մը ազդուի զանազան բամբասանքներէ, բանսարկութիւններէ, երիտասարդութիւնը օրինակելի դաս մը տուած կ’ըլլայ վանելով, արհամարհելով զանոնք: Երիտասարդական Միութեան մր առաջին պարտականութիւնը պիտի ըլլայ պայծառութիւն եւ պարկեշտութիւն ցանել իր ճամբուն վրայ: Դուք ձեզի լսելի դարձուցէք ամէն ճակատի վրայ, եւ երկիրէ երկիր' ուր որ հայկական համայնք մը կը շնչէ“:

Մենք ամենայն լրջութեամբ կը յայտարարենք մեր հաւատարմութիւնը եւ նուիրուածութիւնը Հ.Յ.Դ.ի ծրագրին եւ արժէքներուն: Բայց այսօր կը հաստատենք թէ ասոնք ոտնահարուած են անձերու կողմէ, որոնք հայկական ազգային շահը եւ իրենց անձնական շահը իրարու հետ կը շփոթեն: Մենք, մեր պարագային' Նոր Սերունդի մէջ կամ ուրիշ տեղ, պիտի շարունակենք պայքարիլ: Որովհետեւ մենք ոչ թէ անձերու, այլ' գաղափարներու համար կը պայքարինք»:

 
ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Վիկտորյա Սահակյանը նշում է ծննդյան 31-ամյակը Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանԱշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՄեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին