Դավութօղլուն նախարարների խորհուրդ է հրավիրել
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Չանքայայի պալատում կրկին նախարարների խորհուրդ է հրավիրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հետաքրքրական է, որ խորհրդին մասնակցելու նպատակով, նախարարներից բացի, պալատ են ժամանել նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նշվում է, որ նախարարների խորհուրդը Չանքայայի պալատում կքննարկի երկրում իրականացվող հակաահաբեկչական պայքարը: