Թուրքիայում ժանդարմերիայի պետ է սպանվել
ՄիջազգայինԹուրքիայի արեւելյան քրդաբնակ Մուշի նահանգում սպանվել է ժանդարմերիայի պետ Ասլան Քուլաքսըզը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ահաբեկիչները Մուշի Մանազկերտ բնակավայրի մոտ գնդակոծել են Քուլաքսըզի ավտոմեքենան, որի մեջ են եղել նաեւ նրա կինն ու երեխաները: Ժանդարմերիայի պետը ծանր վնասվածքներով տարվել է մոտակա հիվանդանոց: Մայոր Ասլան Քուլաքսըզը ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում:
Թուրքիայի անվտանգության մարմիններն ահաբեկիչներին հայտնաբերելու համար խոշորամասշտաբ գործողություններ են սկսել Մուշի նահանգում: