Ավելի քան 60 կալանավորներ են փախել Բրազիլիայի բանտից
ՄիջազգայինԿալանվորների զանգվածային փախուստ Է տեղի ունեցել Բրազիլիայի Լոնդրինա քաղաքի բանտցից. ընդամենը պատիժը կրելու վայրից փախել Է 64 մարդ, հուլիսի 27-ին հաղորդել են տեղական ոստիկանական իշխանությունները, տեղեկացնում Է “Արմենպրես”-ը:
Պարնայի նահանգի քաղաքացիական ոստիկանության տեղեկատությամբ՝ մի խումբ բանտարկյալների հաջողվել Է աննկատ անցք բացել խցի պատի մեջ եւ ապա ներթափանցել հերթապահ հարկաբաժին, որտեղ նրանք բռնել են պահակային զինվորին: Դրանից հետո փախստականները տիրացել են զենքի, զինամթերքի եւ գնդականթափանց բաճկոնակների, որոնք պահվում Էին զենքի սենյակում:
Բանտից դուրս գալուց հետո կալանավորները հարձակվել են մոտով ընթացող ավտոմոբիլների վարորդների վրա՝ ավտոմեքենաները զավթելու նպատակով:
Այս պահին ոստիանությանը հաջողվել Է փախածներից բռնել սոսկ 23 հոգու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: