Իրանում քրդերենի կրթական ծրագիր եւ լրատվություն կկազմակերպվի
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ շուտով կկատարի Իրանի քուրդ բնակչությանը տված իր խոստումը` երկրում քրդերենի կրթական ծրագիր եւ լրատվություն կազմակերպելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը, Իրանի Քուրդիստան նահանգի Սենեդեջ քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ Ռուհանին ասել է, որ սեպտեմբերի վերջին Իրանի Քուրդիստան համալսարանում կմեկնարկի քրդերենի եւ քրդական գրականության ուսուցման ծրագիրը, իսկ IRNA լրատվական գործակալությունը քրդերենով լրատվություն կհեռարձակի:
Ռուհանին նշել է նաեւ, որ քրդերենի, քուրդ գրականության եւ մշակույթի զարգացմանն ուղղված Իրանի կառավարության քայլերը շարունակական կլինեն: