ՕՊԷՔ-ի նավթի մեկ բարելը 1,51 տոկոսով Էժանացել Է՝ մինչեւ 51,29 դոլար
ՄիջազգայինՕՊԷՔ-ի նավթային “զամբյուղի” (OPEC Reference Basket of crudes) գինը հուլիսի 27-ին իջել Է 0,79 դոլարով կամ 1,51 տոկոսով՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 51,29 դոլար՝ նախորդ առեւտրական օրվա 51,08 դոլարից, հետեւում Է կազմակերպության հաղորդագրությունից, տեղեկացնում Է “Արմենպրես”-ը:
Հուլիսին միջին գինը կազմում Է 54,89 դոլար, 2015 թվականին՝ 55,09 դոլար:
2014 թվականին նավթային “զամբյուղի” միջին գինը կազմել Է 96,29 դոլար՝ 2013 թվականի 105,87 դոլարի դիմաց: “Զամբյուղի” արժեքը 100 դոլարից ցած Է իջել 2014 թվականի սեպտեմբերին եւ կազմել մեկ բարելի դիմաց 95,98 դոլար:
2012 թվականին “զամբյուղի” միջին գինը կազմել Է մեկ բարելի դիմաց 109,45 դոլար, 2011 թվականին՝ 107,46 դոլար, 2010 թվականին՝ 77,45 դոլար: “Զամբյուղի” գնի ռեկորդը սահմանվել Է 2008 թվականի հուլիսի 3-ին՝ մեկ բարելի դիմաց 140,73 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: