Յանուկովիչը համաձայնել է ցուցմունք տալ դատարանում
ՄիջազգայինՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ում Ուկրաինայի գործող իշխանությունները կասկածում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, համաձայնել է իր գործի հետ կապված տեսակոնֆերանսի միջոցով դատարանում ցուցմունք տալ:
Այդ մասին հայտնում է 1+1 հեռուստաընկերությունը:
«Այս տարվա փետրվարին ՌԴ փախած Վիկտոր Յանուկովիչի փաստաբանները հայտարարել են, որ նա կանչվել է իր գործով վկայություն տալու: Փաստաբանների խոսքով` իրենք ունեն նոտարով հաստատված համապատասխան փաստաթուղթ, որում Յանուկովիչը դրել է իր ստորագրությունը»,- տեղեկացրել է հեռուստաընկերությունը:
Համաձայն փաստաթղթի` նախկին նախագահը պատրաստվում է ցուցմունք տալ տեսակոնֆերանսի միջոցով:
2015 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սկսել է Յանուկովիչին պատասխանատվության կանչելու գործի քննությունը և դիմել է Ռուսաստանին` նախկին նախագահին արտահանձնելու համար: Դատախազությունը Յանուկովիչին կասկածում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ: ՌԴ արդարադատության նախարարը հայտարարել է, որ Յանուկովիչին Կիևին արտահանձնելու փաստաթուղթ չի ստացել: