Եմենի հակամարտության գոտում զոհված քաղաքացիական անձանց թիվը մոտեցել է 2 հազարի
ՄիջազգայինԵմենում 2015թ.-ի մարտի 26-ից զոհվել է 1895 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 365 երեխա: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այս մասին Ժնևում հուլիսի 28-ին տեղեկացրել էՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:
«Մարտի 26-ից Եմենում վիրավորերի թիվը հասել է 4582-ի, նրանց թվում 484-ը երեխաներ են»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ, Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Ջազարֆիթչը հայտնել է, որ չորս ամիսների ընթացքում Եմենում զոհերի թիվը շուրջ 4 հազար է: Նրա խոսքով՝ մարտի 19-ից մինչև հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում 3984 մարդ է զոհվել:
Եմենում իրավիճակն առավել
Նախագահը դիմել է Սաուդյան