Ադրբեջանում աճել է հանցագործ երեխաների թիվը
ՄիջազգայինԱդրբեջանում հանցագործություն կատարած անձանց ընդհանուր թվում աճել է դիտավորյալ կերպով առողջությանը ծանր վնաս հասցնելու եւ թալանի գծով հանցագործություն կատարած 14-18 տարեկան երեխաների թիվը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն «Թրենդ»-ին հայտնել է, որ 2012 թվականին հանցագործություն կատարած անձանց ընդհանուր թվում դիտավորյալ ծանր վնասվածքներ պատճառած 14-18 տարեկան երեխաների թիվը կազմել է 8 տոկոս, 2013 թվականին` 9 տոկոս, իսկ 2014 թվականին` 13,7 տոկոս:
Հանցագործություն կատարած անձանց ընդհանուր թվում ավազակության եւ թալանի գծով հանցագործություն կատարած 14-18 տարեկան երեխաների թիվը 2013 թվականին կազմել է 5,4 տոկոս, 2013 թվականին` 8,6 տոկոս, 2014 թվականին` 12,3 տոկոս: