ՄԱԿ-ը հույս ունի, որ 70-րդ Գլխավոր ասամբլեային երկրների բարձր մակարդակի մասնակցություն կլինի
ՄիջազգայինՄԱԿ-ում սպասում են, որ Գլխավոր ասամբլեայի առաջիկա 70-րդ նստաշրջանին պետությունների մասնակցության առավելագույնս բարձր մակարդակ կլինի եւ հուսով են, որ ներկայացուցչությունների կողմից հայտարարված՝ պետությունների պատվիրակները կհաստատվեն, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկո ¨, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս շաբաթ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության դեպարտամենտը հրապարակել Է Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում համաքաղաքական բանավեճերին ելույթ ունեցողների նախնական ցուցակը: Փաստաթղթի համաձայն՝ շուրջ 90 երկրներ ներկայացված կլինեն պետությունների ղեկավարների մակարդակով, դրանց թվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրազիլիան, Ուկրաինան, Եմենը, Իրանը, Լիբիան, Պաղեստինը, Իսրայելը, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Ղազախստանը, Աֆղանստանը, Եգիպտոսը, Բելառուսը, Լատվիան եւ Սերբիան:
«Մենք այս Գլխավոր ասամբլեայում ներկայացուցչության առավելագույն բարձր մակարդակի հույս ուենեք»,- ասել Է Դյուժարիկը: Նրա խոսքով՝ հոբելյանական նստաշրջանում սպասվում Է կարեւրոր փաստաթղթի ընդունում հազարամյակի կայուն զարգացման նպատակների վերաբերյալ եւ նախապատրաստություն կլիմայի փոփոխությանը նվիրված խորհրդաժողովին:
Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նստաշրջանը (պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ եւ արտգործնախարարությունների ղեկավարներ) կտեւի սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: