Ուիթնի Հյուսթոնի դստերը կթաղեն Նյու Ջերսիի նահանգում՝ մոր կողքին, հաղորդել են հարազատները
ՄիջազգայինԲոբի Քրիստինա Բարունին՝ ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստերը, կթաղեն իր մոր եւ պապի կոքին՝ Ուեստֆիլդ քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) «Ֆեյրվյու» գերեզմանոցում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հուլիսի 28-ին հայտարարել են նրա ընտանիքի ներկայացուց իչները:
Նրանք չեն ճշտել, թե հատկապես երբ կկայանա հուղարկավորությունը: Ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները, տեղական հեռուստաալիքների եւ թերթերի թղթակիցներն արդեն սկսել են հավաքվել գերեզմանատան շրջանում: Նրանք մտադիր են շուրջօրյա հերթապահություն անել՝ արարողության սկիզբը բաց չթողնելու համար: ABC հեռուստաընկերության աղբյուրների խոսքով՝ թաղումը նախատեսված Է օգոստոսի 3-ին, հոգեհանգիստը կկայնա մեկ օր առաջ Ատլանտայի (Ջորջիայի նահանգ) մոտ գտնվող եկեղեցիներից մեկում:
Ջորջիայի բուժանկելանոցներից մեկում 22 տարեկան Բրաունի մահվան մասին հայտարարվել Է հուլիսի 27-ին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, հերձում կատարած բժիշներն առայժմ չեն կարողացել պարզել աղջկա մահվան ստույգ պատճառները, որը մինչ այդ շուրջ կես տարի երել Է կոմայի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: