Մեքսիկայում բեռնատարը մխրճվել Է ուխտավորների խմբի մեջ, զոհվել Է 20 մարդ
ՄիջազգայինՄեքսիկայի կենտրոնական մասի Սակատեկասի նահանգում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով 20 մարդ զոհվել եւ 36-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ Է ստացել: Ինչպես հաղորդել են տարածաշրջանի իշխանությունները, Մասապիլի շրջանում ավազով բեռնված ինքնաթափը մեծ արագության վրա մխրճվել Է ուխտավորների խմբի մեջ, որոնք գնում Էի ն Սուրբ Գրիգորիսի տաճար, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Մի քանի հոգի գտնվում են ծանր վիճակում:
Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը գերազանցել Է արագության ռեժիմը եւ կորցրել կառավարումը: Հայտնի Է, որ նա փախել Է վթարի վայրից, ներկայումս ոստիկանությունը նրա որոնում Է սկսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: