Հնդկական օվկիանոսում գտել են, հնարավոր Է, մալայզիական «Բոինգի» մի բեկոր
ՄիջազգայինՀնդկական օվկիանոսի Ռեյունիոն կղզու ափին հայտնաբերել են ինքնաթիռի բեկոր, որը կարող Է լինել Malaysia Airlines ընկերության «Բոինգի» մի մասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ֆրանսիայի ավիացիոն իշխանություններն արդեն հայտարարել են, որ սկսում են հետաքննություն. Ռեյունիոն կղզին Ֆրանսիայի անդրծովյան տարածքն Է:
Ինքնաթիռի, ենթադրաբար, թեւի կտորը՝ երկու մետր երկարությամբ, գտել են ափի աղբ հավաքողները: Նրանցից մեկը հայտնել Է, որ բեկորը ծածկված Է խխունջներով, ինչը նշանակում Է, որ այն երկար ժամանակ եղել Է ջրում:
Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ 777»-ը, որը թռչում Էր Քուալա Լումպուրից Պեկին, կորել Է 2014 թվականի մարտի 8-ին: Ինքնաթիռում եղել Է 239 մարդ, հաղորդել Է BBC-ն: