PKK-ն ևս երեք թուրք զինվոր է սպանել
ՄիջազգայինԹուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները շարունակում են թիրախի տակ պահել թուրք զինծառայողներին և անվտանգության համակարգի աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, PKK-ի զինյալները զինվորների վրա նոր հարձակում են գործել Շըրնաքում:
Թուրքիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել, որոնցից մեկը եղել է սպա: Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում մեկ զինված ահաբեկիչ չեզոքացվել է:
Քուրդ զինյալները հուլիսի 30-ին ահաբեկչական գործողություն էին իրականացրել Դիարբեքիրում, ինչի հետևանքով զոհվել էին մեկ ոստիկան և մեկ քաղաքացի, ևս մեկը վիրավորվել էր: