Թուրքիան սառեցրել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման բանակցությունները
ՄիջազգայինԹուրքիան որոշել է ժամանակավորապես դադարեցնել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ «Թուրքական հոսք»-ի ծրագրի հետ կապված բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառով:
Այս մասին հաղորդում ՏԱՍՍ-ը` հղում կատար ելով «ՀաբերԹուրք» հեռուստաընկերությանը:
Վերը նշված բանակցությունների սառեցման պատճառներից մեկն է ռուսական գազի մատակարարման հետ կապված նոր զեղչի տրամադրմանն առնչվող վերջնական փաստաթղթի բացակայությունն է: Ռուսաստանը և Թուրքիան պատրաստում էին համապատասխան համաձայնագիր, ըստ որի՝ 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի համար գազի գնման գինը պետք է իջեցվեր 10.25 տոկոսով, սակայն փաստաթուղթը այդպես էլ չստորագրվեց:
Ռուսական փորձագետների կարծիքով` մինչև Թուրքիայի նոր կառավարության ձևավորման ավարտը որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: