Լավրովն ու Քերին Կատարում կքննարկեն Սիրիայի և Ուկրաինայի վերաբերյալ հարցեր
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 3-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները:
«Ես գտնում եմ, որը հանդիպումը տեղի կունենա, համենայն դեպս, հանդիպումը Դոհայում պլանավորված է: Նրանք հաճախ հանդիպում և քննարկում են Իրանի միջուկային ծրագրի հարցերը, սակայն նաև կարող են քննարկել այլ հարցեր, ինչպես օրինակ սիրիական հակամարտության կարգավորման, ինչպես նաև Ուկրաինայի վերաբերյալ հարցեր»,- նշել է նա:
Նախորդ շաբաթ Նյու Յորքում Քերին հայտարարել էր, որ Կատարի մայրաքաղաքում նախատեսված է հերթական երկկողմ հանդիպումը Լավրովի հետ:
Տոները հաստատել է, որ պլաններն ուժի մեջ են մնում: Նա վստահորեն նշել է, որ հանդիպման ժամանակ առաջիկա բանակցություններում կքննարկվի Սիրիայի հարցը: